Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա։ Այցի շրջանակներում նա կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով Կրեմլի վրա, Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն երկրների երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Ադրբեջանին անվանել է Ռուսաստանի մեծ բարեկամ, հարեւան, գործընկեր և դաշնակից։
«Մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, համագործակցության մեծ ներուժ եւ ամենակարեւորը՝ մեր երկկողմ հարաբերությունների հարուստ ավանդույթները։ Երկու կողմերից էլ կա քաղաքական կամք՝ շարունակելու և զարգացնելու այդ հարաբերություններն ամեն կերպ»,- ասել է Պեսկովը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պուտինն ու Ալիևը կհանդիպեն նաև Բայկալ-Ամուր մայրուղու և երկաթուղու վետերան շինարարների հետ։ Հանդիպումը կապված է նշված մայրուղու շինարարության մեկնարկի 50-ամյակի հետ։ Նշված շինարարությունը Խորհրդային Միության տարիներին ղեկավարել է Հեյդար Ալիևը։