Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

20:13, 18.03.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Վլադիմիր Պուտինին և շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևը Պուտինին հաջողություն է մաղթել նախագահական գործունեության մեջ՝ հանուն երկրի զարգացման և բարգավաճման։

Իր հերթին Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին ուշադրության և շնորհավորանքների համար։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները հույս են հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը կշարունակեն ամրապնդվել։

Ռուսաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ Վլադիմիր Պուտինն ընտրական արձանագրությունների հարյուր տոկոսի հաշվարկից հետո հավաքել է ձայների 87,28 տոկոսը։

Նմանատիպ