Իլհամ Ալիևը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի նոր Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի նոր Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Հարգելի Այաթոլլահ Խամենեի, շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ես կրկին ցավակցություն եմ հայտնում Ձեր հոր՝ Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ողբերգական մահվան կապակցությամբ։ Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները բխում են մեր ժողովուրդների կամքից, որոնք պատմականորեն ապրել են բարիդրացիության և բարեկամության մեջ։
Հույս եմ հայտնում, որ մեր ժողովուրդների շահերին համապատասխան, փոխադարձ հարգանքի և վստահության ոգով, մենք կշարունակենք մեր միջպետական հարաբերությունները զարգացնելու համատեղ ջանքերը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն և անդորր Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդին», – ասվում է Ալիևի շնորհավորական նամակում։