Իլհամ Ալիևը նշում է, որ կարևոր է ստեղծել Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միասնական հարթակ
Իլհամ Ալիևը նշում է, որ կարևոր է ստեղծել Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միասնական հարթակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ կարևոր է Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միասնական հարթակի ստեղծումը։ Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Պրահայում Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած քննարկմանը, որի հիմնական թեման եվրոպական մայրցամաքում խաղաղության և անվտանգության ապահովումն էր։

Իր ելույթում Ալիեւն ասել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, եւ Բաքուն հանդես է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ։ Նա նաև աջակցել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար կարևոր է ստեղծել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան միասնական հարթակ։ Նրա խոսքով, այս հարթակում կարող են քննարկվել էներգետիկ, կապի և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ։