Իլհամ Ալիևը հեռավար կմասնակցի «Եվրոպական քաղաքական միության» գագաթնաժողովին

11:53, 04.05.2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հեռավար կմասնակցի Եվրոպական քաղաքական միության (ԵՔՄ) ութերորդ գագաթնաժողովին, որը կկայանա Երևանում։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ԵՔՄ ութերորդ գագաթնաժողովն անցկացվում է «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։

Իլհամ Ալիևը գագաթնաժողովի մասնակիցներին կդիմի տեսակապի միջոցով։

Գագաթնաժողովը միավորում է եվրոպացի առաջնորդներին և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։ Երևանում քննարկումները կկենտրոնանան ժողովրդավարական կայունության ամրապնդման, կապի զարգացման, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ անվտանգության ամրապնդման վրա՝ փոփոխվող անվտանգության ճարտարապետության և տարածաշրջանային մարտահրավերների ֆոնին։

Նմանատիպ