Իլհամ Ալիևը հայտարարում է, որ խաղաղությունը հնարավոր է, եթե ավարտվեն Հայաստանի հավակնությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ և համապատասխան փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ
Իլհամ Ալիևը հայտարարում է, որ խաղաղությունը հնարավոր է, եթե ավարտվեն Հայաստանի հավակնությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ և համապատասխան փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ

«Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ դե ֆակտո խաղաղություն է»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, ըստ Ալիևի՝ հայ-ադրբեջանական սահմանին արդեն մի քանի ամիս խաղաղ իրավիճակ է, սակայն, որպեսզի այս գործընթացը տրամաբանական ավարտին հասնի, անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը նշել է, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը պարունակում է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը Հայաստանին միավորելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի կոչ, ինչը նշված է նաև Հայաստանի Սահմանադրության մեջ։

Նրա խոսքով, միջազգային ատյաններում Հայաստանի հայցերն ընդդեմ Ադրբեջանի ներառում են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չճանաչելը և Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից։

Ինչպես նշել է Ալիևը, խաղաղությունը հնարավոր է, եթե վերանան նման պահանջները և համապատասխան փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ փաստաթղթերում։

«Եթե Հայաստանի Սահմանադրությունը և այլ փաստաթղթեր փոխվեն, կարելի է հասնել խաղաղության»,- ասել է Ալիևը։