Իլհամ Ալիևը հայտարարում է, որ եկել է ժամանակը սկսելու աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի վրա
Իլհամ Ալիևը հայտարարում է, որ եկել է ժամանակը սկսելու աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի վրա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով, ժամանակն է սկսել աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի վրա։ Այս մասին Ալիեւը հայտարարել է Զանգիլանիում կայացած ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։

«Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցածից հետո ժամանակն է, որ Ադրբեջանի և Հայաստանի աշխատանքային խմբերն աշխատեն խաղաղ համաձայնագրի նախագծի վրա։ Կարծում եմ, որ սեպտեմբերի 20-ից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը, ավելի հեշտ կլինի լուծումներ գտնելն ու խաղաղության պայմանագիր կնքելը որքան հնարավոր է շուտ։ Դրանից հետո կամ միևնույն ժամանակ եկեք ակտիվորեն աշխատենք սահմանների սահմանազատման ուղղությամբ և վերջ տանք երկարատև հակամարտությանը»,- ասել է Ալիևը։

Ալիեւի խոսքով՝ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն Կովկասում, որին կարելի է հասնել։ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի հիմա»,- ասել է Ալիեւը։

Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ իշխանությունը կապահովի Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների պաշտպանությունը։

«Մեր հողում ավարտվել է անջատողականությունը։ Մեր հողի վրա այլևս չկան «գորշ գոտիներ, անօրինական օբյեկտներ, անջատողականություն: Կարծում եմ՝ Ադրբեջանի ուժեղ քաղաքական կամքը, ադրբեջանական ժողովրդի միասնությունը, ինչպես նաև այն ցուցադրումը, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության, լավ ազդանշան է բոլորի համար, ովքեր դեռ մտածում են ռեւանշի մասին։ Նրանք պետք է հրաժարվեն սրանից»,- ասել է Ալիեւը։