Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի վերջնական համաձայնությանը

14:27, 10.11.2024

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի վերջնական համաձայնությանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Ալիևի խոսքով, Հայաստանը սահմանադրական հիմքով դեռ տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ, և փաստաթղթի տեքստի վերաբերյալ Հայաստանի առաջարկների զգալի ձգձգումը բացասաբար է ազդել գործընթացի վրա։

Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ կողմերի միջեւ բանակցությունները կվերսկսվեն ՄԱԿ-ի Կլիմայի համաժողովի ավարտից հետո։

Իր հերթին Գերմանիայի կանցլերն ասել է, որ Բեռլինը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և կողմերին կոչ է արել համարձակ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Նմանատիպ