Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև 2022 թվականի վերջը
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև 2022 թվականի վերջը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ որոշակի պայմաններում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև 2022 թվականի վերջ։

«Եթե հայկական կողմը ցանկանա, ապա խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ։ ժամանակն անցնում է: Չնայած այն հանգամանքին, որ արտգործնախարարների առաջին հանդիպումը արդյունք չտվեց, ես դա համարում եմ կարևոր քայլ։ Կարծում եմ, որ եթե կողմերը մոտ ապագայում որոշում կայացնեն, եթե երկու կողմերն էլ աշխատանքային խմբերում սկսեն աշխատել խաղաղ համաձայնագրի տեքստի վրա, ապա մենք կարող ենք համաձայնության գալ մինչև տարեվերջ», – ասել է Ալիևը:

Ալիևի խոսքով՝ ոչ Հայաստանը, ոչ Եվրամիությունը հարցեր չունեն խաղաղության համաձայնագրի հինգ հիմնարար սկզբունքների վերաբերյալ, որոնք ներկայացրել է Ադրբեջանը։