Իլհամ Ալիևը ցավակցություն հայտնեց Ադրբեջանում Իրանի դեսպանին Այաթոլլա Ալի Խամենեիի և քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ. «Ես միշտ լավագույն տպավորություններով կհիշեմ Այաթոլլա Խամենեիի հետ իմ հանդիպումները»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի և քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Իլհամ Ալիևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոջահեդ Դեմիրջիլուի հետ և գրառում կատարել ցավակցությունների գրքում։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Ադրբեջանի նախագահը Իրանի դեսպանի հետ զրույցում ասել է, որ միշտ լավագույն տպավորություններով կհիշի Այաթոլլահ Խամենեիի հետ հանդիպումները, որոնք տեղի են ունեցել իր Իրան կատարած այցի ընթացքում։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին դեսպանատուն այցելելու և ցավակցություն հայտնելու համար։