Իլհամ Ալիևը ցավակցական նամակ է հղել իր իրանցի գործընկեր Մասուդ Ֆեզեշկիանին
Իլհամ Ալիևը ցավակցական նամակ է հղել իր իրանցի գործընկեր Մասուդ Ֆեզեշկիանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական հեռագիր է հղել իր իրանցի գործընկեր Մասուդ Ֆեզեշկիանին։

«Հարգելի պարոն նախագահ, խորապես վշտացած ենք Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս ծանր կորստի կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ձեզ, մահացածի ընտանիքին և բարեկամ Իրանի ժողովրդին և մաղթում ենք համբերություն և տոկունություն։

Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին երկար տարիներ կարևոր դեր է խաղացել Իրանի պետության և հասարակության կյանքում՝ զբաղեցնելով առանձնահատուկ տեղ իր երկրի քաղաքական և կրոնական կյանքում։ Նրա մահը մեծ կորուստ է Իրանի համար։ Այս դժվարին օրը մենք բարեկամ և եղբայրական Իրանի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն, կայունություն և բարգավաճում», – ասվում է Ալիևի նամակում։