Իլհամ Ալիև. Եթե Հայաստանի ղեկավարությունը ժամանակին լսեր իմ խոսքերը և իր կամքով լքեր մեր հողերը, ապա երկրորդ ղարաբաղյան պատերազմի, հակաահաբեկչական գործողության կարիքը չէր լինի
Իլհամ Ալիև. Եթե Հայաստանի ղեկավարությունը ժամանակին լսեր իմ խոսքերը և իր կամքով լքեր մեր հողերը, ապա երկրորդ ղարաբաղյան պատերազմի, հակաահաբեկչական գործողության կարիքը չէր լինի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ղարաբաղի տարածաշրջան կատարած այցի ժամանակ, կրկին խոսեց Զանգեզուրի մասին։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ղարաբաղում և Զանգեզուրում շինարարության մասշտաբները աշխարհում աննախադեպ են։

«Հինգ տարվա ընթացքում մենք կառուցել ենք քաղաքներ, գյուղեր, կամուրջներ, թունելներ, ջրամբարներ և էլեկտրակայաններ։ Գլխավորն այն է, որ ադրբեջանական ժողովուրդը ապրի խաղաղության, երջանկության և հանգստության մեջ», – նշել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ Հայաստանը և դրա ետևում կանգնած ուժերը մտադրություն չունեն հողերը վերադարձնել Ադրբեջանին։

«Մենք տարիներ շարունակ փորձել ենք խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղի հակամարտությունը։ Սակայն հայկական կողմը, նրանք, ովքեր կանգնած էին դրա ետևում, այլ մտադրություններ ունեին։ Նրանք չէին մտադիր վերադարձնել մեր հողերը։ Նրանք և նրանց ետևում կանգնածները՝ մեծ տերությունների առաջնորդները, որոնք խրախուսում էին նրանց, կարծես ուզում էին, որ այս օկուպացիան շարունակվի։ Սակայն նրանք հաշվի չառան մեկ բան՝ ադրբեջանական ժողովրդի կամքը, նրանց անսասանությունը, հայրենիքին նվիրվածությունը, ադրբեջանական զինվորի քաջությունը, հերոսությունը և մեր ժողովրդի միասնությունը։ Եթե Հայաստանի ղեկավարությունը ժամանակին լսեր իմ խոսքերը և իր կամքով լքեր մեր հողերը, ապա երկրորդ ղարաբաղյան պատերազմի, հակաահաբեկչական գործողության կարիքը չէր լինի, և մենք երեք հազարից ավելի նահատակներ չէինք ունենա», – նշել է Իլհամ Ալիևը։