Իլհամ Ալիև. Ես լիակատար պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Եվրախորհրդարանը կաշառակերների բույն է

18:24, 15.09.2026

Ես լիակատար պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Եվրախորհրդարանը կաշառակերների բույն է,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ Ալիևի՝ փոխնախագահի տնից միլիոնավոր դոլարներ են դուրս բերվել ճամպրուկներով, և այս ամենը թաքցվել է, կարծես թե դա տեղի չի ունեցել։

«Նրա ինքնությունը հայտնի է՝ նա Հունաստանից ընտրված կին պատգամավոր է։ Քանի՞ տարի է անցել նրա ձերբակալությունից։ Արդյո՞ք նրա դեմ որևէ գործողություն է ձեռնարկվել։ – Ոչ։ Արդյո՞ք նա պատասխանատվության է ենթարկվել։ – Ոչ։ Նա ազատ է արձակվել։ Նայեք Եվրախորհրդարանին. այն կազմված է իսլամաֆոբներից, և այս հարցը պետք է մշտապես ուշադրության կենտրոնում լինի», – նշել է Իլհամ Ալիևը։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ «Եվրախորհրդարանը միշտ աջակցել է Հայաստանի կողմից իրականացված օկուպացիային, և դա այդպես է մինչ օրս»։

Նմանատիպ