Իլհամ Ալիև. Վստահ եմ, որ Ղարաբաղի հայ բնակչության ինտեգրումն Ադրբեջանի հասարակությանը հաջողությամբ կշարունակվի
Իլհամ Ալիև. Վստահ եմ, որ Ղարաբաղի հայ բնակչության ինտեգրումն Ադրբեջանի հասարակությանը հաջողությամբ կշարունակվի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ վստահ է Ղարաբաղի հայերի վերաինտեգրման գործընթացի հաջողության մեջ։ Այս մասին Իլհամ Ալիեւը հայտարարել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների բանակցություններից հետո։

«Մի քանի օր առաջ Եվլախ քաղաքում տեղի ունեցավ ղարաբաղահայության և Ադրբեջանի պետական ​​կառույցների ներկայացուցիչների հանդիպումը։ Այսօր ընթանում է երկրորդ հանդիպումը։ Ես դեռ տեղեկատվություն չեմ ստացել արդյունքների մասին, բայց վստահ եմ, որ Ղարաբաղի հայ բնակչության ինտեգրումն ադրբեջանական հասարակությանը հաջողությամբ կշարունակվի», – ասել է Ալիևը։

Իր հերթին Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների արդյունքում տարածաշրջանում ի հայտ է եկել լիարժեք կարգավորման հնարավորություն։

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի խաղաղության մեկնած ձեռքին և կձեռնարկի անկեղծ քայլեր»,- ասել է Էրդողանը։

Բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել նաև Իղդիրի-Նախիջևան գազատարի նախագծի վրա։