Իլհամ Ալիև. Վրաստանում կայունությունն ու բարեփոխումները մեծ առավելություն են, հատկապես, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, շնորհավորում եմ մեր վրացի եղբայրներին բոլոր ձեռքբերումների համար
Իլհամ Ալիև. Վրաստանում կայունությունն ու բարեփոխումները մեծ առավելություն են, հատկապես, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, շնորհավորում եմ մեր վրացի եղբայրներին բոլոր ձեռքբերումների համար

«Վրաստանում կայունությունն ու բարեփոխումները մեծ առավելություն են, հատկապես, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, շնորհավորում եմ մեր վրացի եղբայրներին բոլոր ձեռքբերումների համար»,-ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետի հետ համատեղ հայտարարության մեջ։

Ըստ Իլհամ Ալիևի, դրա ապացույցը ապրանքաշրջանառության 15 տոկոս աճն է։

«Վրաստանն ու Ադրբեջանը աշխատում են նոր նախագծերի վրա։ Դրանցից մեկը կանաչ էներգիայի նախագիծն է, Վրաստանն ու Ադրբեջանը այլ երկրների հետ ներգրավված են շատ լայնածավալ նախագծերում։ Կարծում եմ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում հարավային բնական գազը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղիները հաջողված նախագծերի օրինակ են, ապագայում նման սցենարով կզարգանան էներգետիկ նախագծերը: Սա օրինակ կլինի շատ այլ երկրների համար, դա կլինի ապագայում մեր հաջողված նախագծերի օրինակը, և միասին մենք, Ադրբեջանը և Վրաստանը մեծ ապագա ունենք։ Մենք ունենք շատ հարուստ վերականգնվող էներգիայի պաշարներ։

Այս փուլում տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ են կատարվում, մինչև տարեվերջ կավարտենք այս գործընթացը և հետո կսկսենք գործնական քայլեր ձեռնարկել։ Հաշվարկված ու հիմնավորված բարեփոխումները, կայունությունը, որ կա Վրաստանում, սա մեծ առավելություն է։ Հատկապես հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը։ Ցանկանում եմ շնորհավորել մեր վրացի եղբայրներին իրենց բոլոր հաջող ձեռքբերումների կապակցությամբ։ Մեր 900 միլիոն դոլարի ապրանքաշրջանառությունը դրա վկայությունն է, այն աճել է 15 տոկոսով։ Այս բարեփոխումները լավ մտածված են, հիմնավորված՝ ներդրումային միջավայրը բարելավելու և մեր ներդրողների համար մթնոլորտն էլ ավելի գրավիչ դարձնելու համար։ Չորս միլիարդ դոլարի ներդրումը քիչ չէ:Դրա առաջին նպատակներից ու պատճառներից մեկն այն հիանալի ներդրումային միջավայրն է, որը գոյություն ունի Վրաստանում»,- ասել է Ալիեւը։