Իլհամ Ալիև. Վրաստանը և Ադրբեջանը չափազանց կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և այդ դերն օրեցօր ավելի է մեծանում
Իլհամ Ալիև. Վրաստանը և Ադրբեջանը չափազանց կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և այդ դերն օրեցօր ավելի է մեծանում

Վրաստանը և Ադրբեջանը չափազանց կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և այդ դերն օրեցօր ավելի է մեծանում,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում։

Ըստ Իլհամ Ալիևի՝ երկրների միջև այս բարեկամական կապերն ու համագործակցությունը վճռորոշ նշանակություն ունեն Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար։

«Պարոն վարչապետ, մենք հաճախ ենք հանդիպում։ Վեց ամիս առաջ Վրաստանում էի։ Ես եղել եմ Մցխեթայում, իսկ այսօր դուք Գաբալի շրջանում եք։ Կարծում եմ, որ մենք շատ լավ ավանդույթ ենք ձևավորել։ Մեզ հնարավորություն է տրվում ծանոթանալու ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի զարմանալի, պատմական և մշակութային ժառանգությանը։ Այն ամրապնդում է մեր բարեկամությունը: Վրաստանն ու Ադրբեջանը սերտորեն կապված են: Մենք երկար տարիներ ընկերներ և գործընկերներ ենք: Մեր ժողովուրդը, բնակչությունը միմյանց համարում են եղբայրներ, և մենք ցանկանում ենք, որ մեր երկկողմ համագործակցությունն էլ ավելի զարգանա՝ նպաստելու մեր ազգերի ապագային»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով, Իրակլի Ղարիբաշվիլիի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ քննարկել են շատ կարևոր հարցեր և ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք թույլ կտան երկու երկրներին հետագա գործունեություն ծավալել։

«Վրաստանը և Ադրբեջանը չափազանց կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և այդ դերն ամեն օր աճում է։ Մեր երկրների միջև այս բարեկամական կապերն ու համագործակցությունը, իհարկե, վճռորոշ են Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար»,- ասել է Իլհամ Ալիևը։