Իլհամ Ալիև. Ոչ տարածաշրջանային երկրների միջամտությունը մեր գործերին անընդունելի է
Ոչ տարածաշրջանային երկրների միջամտությունը մեր գործերին անընդունելի է,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանի զարգացումը պետք է ապահովվի տարածաշրջանում ապրող մարդկանց կամքով, իսկ ոչ տարածաշրջանային երկրների միջամտությունն անընդունելի է։
«Եթե որևէ մեկը՝ այստեղից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկրների ղեկավարները, ցանկանում են որևէ արդյունքի հասնել այս տարածաշրջանում, ապա պետք է խոսեն մեզ հետ։ Անպատշաճ և անհարկի միջամտությունը մինչ օրս ոչ մի օգուտ չի բերել և չի բերելու»,- ասել է Ալիևը։