Իլհամ Ալիև - Թրամփի անունով կոչված միջազգային խաղաղության ճանապարհը կկապի Ադրբեջանը նրա էքսկլավի՝ Նախիջևանի հետ, և միևնույն ժամանակ, այս երթուղին կդառնա նաև Միջին միջանցքի մաս
Իլհամ Ալիև - Թրամփի անունով կոչված միջազգային խաղաղության ճանապարհը կկապի Ադրբեջանը նրա էքսկլավի՝ Նախիջևանի հետ, և միևնույն ժամանակ, այս երթուղին կդառնա նաև Միջին միջանցքի մաս

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը իրականություն է։ Ալիևն այս մասին ասել է Հայաստանում Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին տեսաուղերձի ժամանակ։

«Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի Ադրբեջան այցի ժամանակ մենք քննարկել ենք գագաթնաժողովին իմ մասնակցությունը և համաձայնել ենք, որ ես միանամ միջոցառմանը տեսաֆորմատով։ Ես նաև կցանկանայի հիշեցնել լսարանին, որ մեկ տարի առաջ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ իմ հանդիպման ժամանակ, ինձ հարցրել են 2026 թվականի մայիսին Հայաստանում գագաթնաժողով անցկացնելու գաղափարի մասին։ Ես աջակցել եմ այս նախաձեռնությանը և, իմ հերթին, առաջարկել եմ հաջորդ գագաթնաժողովներից մեկը անցկացնել Ադրբեջանում՝ հավասարակշռված մոտեցում պահպանելու համար։ Այս առաջարկն ընդունվել է, ուստի ես մասնակիցներին հրավիրում եմ Ադրբեջան 2028 թվականի մայիսին։ Ի դեպ, Հայաստանը նույնպես աջակցել է մեր թեկնածությունը։ Սա հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը իրականություն է», – ասել է Ալիևը։

Ըստ նրա՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը արդեն զգում են խաղաղության գործնական օգուտները։

«Խաղաղության մեկ այլ կարևոր արդյունք է տրանսպորտային հասանելիությունը։ Խաղաղության և բարգավաճման միջազգային ճանապարհը, որը կկոչվի Թրամփի անունով, կկապի Ադրբեջանը նրա էքսկլավի՝ Նախիջևանի հետ։ Միաժամանակ, այս երթուղին կդառնա նաև Միջին միջանցքի մաս։ Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության գործնական օգուտները։ Ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից՝ շնորհակալություն հայտնելու Եվրոպական հանձնաժողովին Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ իր դիրքորոշման համար», – ասել է Ալիևը։