Իլհամ Ալիև. Շնորհակալ եմ Իրակլի Ղարիբաշվիլիին իր միջնորդության առաջարկի համար, եթե Հայաստանը համաձայնի, մենք անմիջապես կսկսենք հանդիպումներն այստեղ՝ Վրաստանում
Իլհամ Ալիև. Շնորհակալ եմ Իրակլի Ղարիբաշվիլիին իր միջնորդության առաջարկի համար, եթե Հայաստանը համաձայնի, մենք անմիջապես կսկսենք հանդիպումներն այստեղ՝ Վրաստանում

«Այսօր մենք պետք է ակտիվ աշխատենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա։ Հուսով եմ՝ մենք կհասնենք դրան և կստեղծենք քաղաքական միջավայր և իրավիճակ Հարավային Կովկասում, որտեղ փոխադարձ համագործակցություն տեղի կունենա Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ»,- ճեպազրույցում ասել է ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով, եթե Հայաստանը իր համաձայնությունը հայտնի, ապա Վրաստանում անմիջապես կսկսվեն երկկողմ ու եռակողմ հանդիպումներ։

«Այսօր մենք զրույց ունեցանք Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման շուրջ։ Երկրորդ պատերազմը, որը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում հանգեցրեց մեր տարածքային ամբողջականության վերականգնմանը, վերականգնեց ողջ երկրի ինքնիշխանությունը այսօր մենք պետք է ակտիվորեն աշխատենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա։ Հուսով եմ՝ մենք կհասնենք դրան և կստեղծենք քաղաքական միջավայր և իրավիճակ Հարավային Կովկասում, որտեղ փոխադարձ համագործակցություն տեղի կունենա Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներգրավմամբ։ Դա կլինի հաջող համագործակցություն էներգետիկայի, առևտրի, ներդրումների և շատ այլ ոլորտներում։ Մենք այս հնարավորությունը բաց թողեցինք, ընկերներ, քանի որ Ադրբեջանը տարիներ շարունակ օկուպացված էր, և, իհարկե, այս իրավիճակը թույլ չտվեց մեզ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ, բայց ժամանակն է եկել, մեզ մի պահ տրվեց այս հնարավորությունը չկորցնելու համար։ Ինչպես գիտեք, այսօր մի քանի երկրներ և միջազգային կազմակերպություններ միջնորդի դերում են, կարգավորման գործընթացում Վրաստանն ու Ադրբեջանը ընկալունակ դիրքորոշում ունեն, սա անաչառ դիրքորոշում է մեր երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ։ Մենք ընդունում ենք ցանկացած օգնություն, բայց իմ պատկերացումն այն է, որ ամենաճիշտ ընտրությունը:Ես շնորհակալ եմ պարոն վարչապետին օգնելու պատրաստակամության համար։ Եթե ​​Հայաստանը տա իր համաձայնությունը, մենք անմիջապես կսկսենք երկկողմ և եռակողմ հանդիպումներ այստեղ՝ Վրաստանում՝ համապատասխան գերատեսչությունների միջոցով»,- ասել է Իլհամ Ալիևը։