Իլհամ Ալիև - Միխեիլ Ղավելաշվիլիի նախագահ ընտրվելուց հետո Ադրբեջան կատարած առաջին պաշտոնական այցը վկայում է վրաց-ադրբեջանական հարաբերությունների կարևորության մասին
Ուրախ եմ, որ սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Ադրբեջան՝ նախագահ ընտրվելուց հետո։ Մենք սա բարձր ենք գնահատում, – ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի հետ մամուլի ասուլիսում, ով իր առաջին պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։
Ալիևի խոսքով՝ Միխեիլ Ղավելաշվիլիի նախագահի պաշտոնում Ադրբեջան կատարած առաջին այցը վրաց-ադրբեջանական հարաբերությունների կարևորության ցուցիչ է։
«Մեծարգո պարոն նախագահ, սիրելի հյուրեր, ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ, պարոն նախագահ, Ադրբեջանում։ Բարի գալուստ Ադրբեջան։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ։ Ուրախ եմ, որ սա ձեր առաջին պաշտոնական այցն է Ադրբեջան՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։ Մենք բարձր ենք գնահատում դա Ադրբեջանում։ Սա վրաց-ադրբեջանական հարաբերությունների կարևորության, մեր բարեկամության ցուցիչ է», – ասել է Իլհամ Ալիևը։