Իլհամ Ալիև. Մեր կապերն ընդգրկում են բազմաթիվ ուղղություններ՝ պաշտպանություն, կրթություն, զբոսաշրջություն, առևտրի ակտիվացում, և ես վստահ եմ, որ Իրակլի Ղարիբաշվիլիի այցն էլ ավելի մեծ ներդրում կունենա դրանում
Իլհամ Ալիև. Մեր կապերն ընդգրկում են բազմաթիվ ուղղություններ՝ պաշտպանություն, կրթություն, զբոսաշրջություն, առևտրի ակտիվացում, և ես վստահ եմ, որ Իրակլի Ղարիբաշվիլիի այցն էլ ավելի մեծ ներդրում կունենա դրանում

Մեր հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ ուղղություններ՝ պաշտպանություն, կրթություն, զբոսաշրջություն, առևտրի ակտիվացում, և ես վստահ եմ, որ Իրակլի Ղարիբաշվիլիի այցն էլ ավելի մեծ ներդրում կունենա դրանում,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահի խոսքով, երկրների միջև համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկը տրանսպորտն է։ Ալիևի խոսքով՝ ամեն ինչ շատ հաջող է ընթանում՝ ըստ պլանի։

«Ադրբեջանն ու Վրաստանը շատ ակտիվ են Միջին միջանցքում, իսկ հաջորդ փուլում՝ բեռնաշրջանառությունը, բեռնաշրջանառության ծավալը կավելանա, և մենք լրացուցիչ քայլեր կձեռնարկենք այս ուղղությամբ։ Ե՛վ անցյալ տարի, և՛ այս տարի մի քանի այց կատարեցի Կենտրոնական Ասիայի երկրներ, և շուտով նորից կմեկնեմ։ Նոր բեռը փոխադրվելու է միջին միջանցքով և այս համատեքստում հիանալի հնարավորություն է ստեղծվում։

Այսօր մենք լայնորեն քննարկել ենք այս հարցը և կշարունակենք խոսել ապագայում։ Սրանք են մեր համագործակցության հիմնական կողմերն են, բայց իհարկե մեր ներգրավվածությունն էլ ավելի լայն է։ Մեր կապերն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ՝ պաշտպանություն, կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, առևտրի խթանում: Վստահ եմ, որ Վրաստանի վարչապետի այսօրվա այցն էլ ավելի մեծ ներդրում կունենա դրանում։ Շատ շնորհակալ եմ և բարի գալուստ Ադրբեջան»,- ասել է Իլհամ Ալիևը։