Իլհամ Ալիև. Մենք արդեն սկսել ենք առևտուրը Հայաստանի հետ, վստահ եմ, որ խաղաղությունը կշարունակվի
Մենք արդեն սկսել ենք առևտուրը Հայաստանի հետ, վստահ եմ, որ խաղաղությունը կշարունակվի,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ մամուլի ասուլիսում։
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ երկրներն արդեն յոթ ամիս է՝ խաղաղության մեջ են ապրում։
«Անկախությունը ձեռք է բերվել 1991 թվականին, և միայն վերջին յոթ ամիսներն են եղել խաղաղության շրջան։ Վստահ եմ, որ խաղաղությունը կշարունակվի։ Մենք արդեն սկսել ենք առևտուրը և մատակարարում ենք Հայաստանին կարևոր նավթամթերք։ Սա մեր ուժեղ քաղաքական կամքի ևս մեկ դրսևորում է։ Կարծում եմ՝ սա երկու կողմերի՝ առողջ հարաբերություններ կառուցելու և խաղաղությանը հավատարիմ մնալու մտադրության լավագույն ցուցիչն է։ Հետևաբար, մեր օրակարգի հիմնական թեման տարածաշրջանում անվտանգության հարցերի քննարկումն է», – նշել է Իլհամ Ալիևը։