Իլհամ Ալիև. Մենք աղոթում ենք նախագահ Իբրահիմ Ռաիսի և նրան ուղեկցող պատվիրակության համար, որպես հարևան, բարեկամ և եղբայր երկիր, Ադրբեջանը պատրաստ է աջակցությանը
Մենք աղոթում ենք նախագահ Իբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկցող պատվիրակության համար։ Ադրբեջանը՝ որպես հարևան, բարեկամ և եղբայրական երկիր, պատրաստ է բոլոր տեսակի աջակցության,- գրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սոցցանցում։
«Այսօր Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպումից հետո մեզ լրջորեն անհանգստացրեց այն տեղեկությունը, որ բարձր պատվիրակության ներկայացուցիչներին տեղափոխող ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Իրանում։ Մենք աղոթում ենք նախագահ Իբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկցող պատվիրակության համար։ Ադրբեջանը՝ որպես հարեւան, բարեկամ և եղբայրական երկիր, պատրաստ է բոլոր տեսակի աջակցության»,- գրել է Իլհամ Ալիևը։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի նախագահի ուղղաթիռը, որով Իբրահիմ Ռաիսին Թեհրան էր վերադառնում իրանական նահանգից՝ Ադրբեջանի հետ սահմանին, կործանվել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում։ Սակայն ավելի ուշ Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը «կոշտ վայրէջք է կատարել» Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում։
Պատվարի բացման արարողությանը մասնակցել են Իրանի և Ադրբեջանի նախագահները։