Իլհամ Ալիև - Իրանական կողմին բազմիցս տեղեկացվել է, հատկապես անցյալ տարվա բախումներից հետո, որ Ադրբեջանի տարածքը չի օգտագործվի որևէ հարևան պետության դեմ
Իլհամ Ալիև - Իրանական կողմին բազմիցս տեղեկացվել է, հատկապես անցյալ տարվա բախումներից հետո, որ Ադրբեջանի տարածքը չի օգտագործվի որևէ հարևան պետության դեմ

Իրանական կողմը լավ գիտակցում է, որ Ադրբեջանի անկախ պետությունը հույսի աղբյուր է այսօր Իրանում ապրող բազմաթիվ ադրբեջանցիների համար, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ Ալիևի, իրանական կողմին բազմիցս տեղեկացվել է, հատկապես անցյալ տարվա բախումներից հետո, որ Ադրբեջանի տարածքը չի օգտագործվի որևէ հարևան պետության դեմ։

«Մենք դա թույլ չենք տա, ինչպես որ երբեք թույլ չենք տվել։ Ճիշտ է, որ անցյալ տարվա ամռանը և դրանից հետո Իրանից մեր դեմ անհիմն մեղադրանքներ էին հնչեցվում։ Իրանի պետական ​​կառույցների կողմից վերահսկվող լրատվամիջոցները տգեղ, զրպարտչական արշավ էին վարում Ադրբեջանի դեմ՝ Ադրբեջանին վարկաբեկելու և Իրանում ապրող մեր հայրենակիցների կարծիքը փոխելու համար։ Որովհետև նրանք շատ լավ գիտեն, որ այսօր անկախ ադրբեջանական պետությունը հույսի աղբյուր է Իրանում ապրող բազմաթիվ ադրբեջանցիների համար», – ասել է Իլհամ Ալիևը։