Իլհամ Ալիև. Հուսով եմ, որ մենք մոտ ենք կարևոր նվաճմանը, ինչը նշանակում է, որ Կովկասում կհաստատվի երկար սպասված խաղաղությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին՝ նշելով, որ երկու երկրներն այժմ ավելի մոտ են, քան երբևէ։
«Այժմ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման շրջանակներում, կարծում եմ եւ հուսով եմ, որ մենք շատ մոտ ենք կարեւոր ձեռքբերմանը։ Սա աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություն կլինի Կովկասում»,- ասել է Ալիեւը։
Սա, ըստ Իլհամ Ալիեւի, նշանակում է, որ Կովկասում կհաստատվի երկար սպասված խաղաղությունը։
«Ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ խաղաղության բանակցություններ սկսելը մեր նախաձեռնությունն էր։ Մինչ այսօր մենք խաղաղության բանակցությունների յոթ փուլ ենք անցկացրել մեր հայ գործընկերների հետ»,- ասել է Իլհամ Ալիեւը։