Իլհամ Ալիև - Հինգ օր առաջ Ադրբեջանը լիովին ապահովեց իր ինքնիշխանությունը
Իլհամ Ալիև - Հինգ օր առաջ Ադրբեջանը լիովին ապահովեց իր ինքնիշխանությունը

Ադրբեջանի նախագահ Իլահամ Ալիևի խոսքով՝ հինգ օր առաջ Ադրբեջանը լիովին ապահովել է իր ինքնիշխանությունը։ Այս մասին Իլհամ Ալիեւը հայտարարել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։

«Երեք տարի առաջ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում մենք վերջ դրեցինք օկուպացիային, և 2023 թվականի ապրիլի 23-ին ամբողջությամբ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, երբ Ադրբեջան-Հայաստան սահմանին անցակետ կազմակերպեցինք այդ ուղղությամբ, ապա հինգ օր առաջ մենք լիովին ապահովեցինք, վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը»,- ասել է Ալիևը։

Ալիեւը նաեւ նշել է, որ «վստահ է Ղարաբաղի հայերի վերաինտեգրման գործընթացի հաջողության մեջ»։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղի բնակիչները, անկախ ազգությունից, Ադրբեջանի քաղաքացիներ են։

Էրդողանի հետ հանդիպմանը Ալիեւը խոսել է նաեւ Իղդիրի-Նախիջեւան գազատարի նախագծի մասին, որը, ըստ Ադրբեջանի ղեկավարի, նոր լիցք կհաղորդի Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններին։