Իլհամ Ալիև. Հայաստանի ներկայիս կառավարությունը մեր նկատմամբ տարածքային պահանջներ է ներկայացրել. Ադրբեջանը չպետք է մոռանա սա

14:07, 02.10.2026

Հայաստանի ներկայիս կառավարությունը մեր նկատմամբ տարածքային պահանջներ է ներկայացրել»,- այս մասին «Նոր Ադրբեջան» կուսակցության 8-րդ համագումարում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևի խոսքով՝ անհնար է ողջ պատասխանատվությունը դնել Հայաստանի նախկին ղեկավարության վրա, թեև Հայաստանի նախկին առաջնորդները ռազմական հանցագործներ են և պետք է պատիժ կրեն:

«Հայաստանի ներկայիս կառավարությունը տարածքային պահանջներ է ներկայացրել մեր նկատմամբ, փորձել է վիրավորել ադրբեջանցի ժողովրդին և արատավորել նրա արժանապատվությունն անպատշաճ ու անքաղաքավարի հայտարարություններով»,- հայտարարել է Ադրբեջանի պետության ղեկավարը՝ հավելելով, որ Ադրբեջանը երբեք չպետք է մոռանա այս ամենը:

Ալիևի հայտարարությամբ՝ էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանն այսօր դարձել է շատ լուրջ աշխարհաքաղաքական և անվտանգային գործոն:

Նմանատիպ