Իլհամ Ալիև. Հայաստանի կառավարության առաջարկը՝ ստորագրել բոլոր համաձայնեցված և չհամաձայնեցված դրույթները հաջորդ փուլերին անցնելու համար, լիովին հեռու է իրականությունից
Հայաստանի կառավարության առաջարկը՝ ստորագրել այն ամենը, ինչ մինչ այժմ համաձայնեցվել է, և չհամաձայնեցված դրույթները տեղափոխել հաջորդ փուլ, լիովին հեռու է իրականությունից,- այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժուլիեն դե Ֆրեյպոյի կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը հավասար են և չեն կարող անջատվել միմյանցից։
Իլհամ Ալիևն ասել է, որ այս առումով անընդունելի է համարում Հայաստանի կառավարության առաջարկը։ Ալիեւի խոսքով, ինքը չգիտի նման մոտեցման նախադեպը։