Իլհամ Ալիև. Հայաստանը կարծես թե մոռացել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքները, կամ գուցե ինչ-որ մեկը խրախուսել է նրանց չկատարել իրենց պարտավորությունները
Իլհամ Ալիև. Հայաստանը կարծես թե մոռացել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքները, կամ գուցե ինչ-որ մեկը խրախուսել է նրանց չկատարել իրենց պարտավորությունները

Կարծես թե Հայաստանը մոռացել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երդմնակալության արարողության ժամանակ իր ելույթում։

«Հետպատերազմյան շրջանում մենք ցույց տվեցինք մեր սկզբունքային դիրքորոշումը բոլոր հարցերի վերաբերյալ։ Հայտարարվեց, որ հայկական կողմը պետք է կատարի իր ստանձնած բոլոր պարտավորությունները»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Նրա խոսքով, ժամանակի ընթացքում Ադրբեջանը կրկին ականատես դարձավ իր նկատմամբ հերթական տարածքային պահանջների։

«Հայաստանը կարծես թե մոռացել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետեւանքները։ Կամ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է ընդհանրապես չկատարել այդ պարտավորությունները»,- ասել է Ալիեւը։

Բացի այդ, Իլհամ Ալիեւը նշել է, որ ադրբեջանական բանակն իր ուժը ցույց է տվել ոչ թե շքերթներում, այլ մարտի դաշտում։

«Հայաստանը և նրա ռազմական աջակցությունը ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կանգնեցնի։ Եթե ​​մեր նկատմամբ տարածքային պահանջները չավարտվեն, եթե Հայաստանն իր օրենսդրությունը չհասցնի նորմալ վիճակի, ապա բնական է, որ խաղաղ համաձայնագիր չի լինի»,- ասել է Ալիևը։