Իլհամ Ալիև. Հարավային Կովկասի, Տրանսանատոլիական և Տրանսադրիատիկ գազատարները գործում են լիարժեք հզորությամբ, և անհրաժեշտ է դրանց ընդլայնումը

17:58, 04.04.2025

Հարավային Կովկասի գազատարն, Տրանսանատոլիական գազատարն ու Տրանսադրիատիկ գազատարը պետք է ընդլայնվեն, – այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ այս պահին Հարավային գազային միջանցքն աշխատում է լիարժեք հզորությամբ, իսկ Հարավային Կովկասի, Տրանսանատոլիական և Տրանսադրիատիկ գազատարները այդ միջանցքի երեք անբաժանելի մասն են։

«Դրանք աշխատում են լիարժեք հզորությամբ, և անհրաժեշտ է դրանց ընդլայնումը։ Այստեղ մենք հասնում ենք մի կարևոր կետի։ Մենք բազմիցս նշել ենք, որ միջազգային ֆինանսական հաստատությունները, որոնք որոշել են դադարեցնել ուղղակի ներդրումները հանքային ռեսուրսների հետ կապված նախագծերում, գուցե պետք է վերանայեն այդ քաղաքականությունը», – հայտարարել է Իլհամ Ալիևը:

Նմանատիպ