Իլհամ Ալիև. Հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը
Իլհամ Ալիև. Հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը

Հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Իր ելույթում Ալիեւը նշել է, որ զինվորականները ցուցաբերել են մեծ հերոսություն, խիզախություն եւ պրոֆեսիոնալիզմ։

«Բարդ ռելիեֆի պայմաններում, երկար տարիներ հակառակորդի կողմից կառուցված ամրությունների առկայության պայմաններում, մեր զինվորականները ցուցաբերեցին հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և կարճ ժամանակում բոլոր ուղղություններով զգալի ռազմական հաջողություններ գրանցեցին։ Հայկական պետության կողմից Ադրբեջանի տարածքներում ապօրինի տեղակայված բանակի զգալի մասն ամբողջությամբ ոչնչացվել է։ Ռազմական տեխնիկան ոչնչացվել է և շարքից դուրս եկել»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, մինչ Լաչինի սահմանային անցակետի ստեղծումը, Հայաստանից ապօրինի կերպով Ադրբեջանի Ղարաբաղի շրջան են բերվել ականներ, որոնք տեղադրվել են տարբեր վայրերում։

Բացի այդ, Ալիեւը հայտնել է, որ նախքան գործողության մեկնարկը հանձնարարականներ է տվել բոլոր զինվորականներին՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը։

«Մենք դրան հասանք՝ կիրառելով ճշգրիտ զենքեր, մինչդեռ, միևնույն ժամանակ, մեր զինված ուժերի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ խաղաղ բնակչությունն իրեն լիովին ապահով էր զգում։ Միաժամանակ զինվորականները հրահանգներ են ստացել չհարձակվել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»,- ասել է Ալիեւը։