Իլհամ Ալիև. հակաադրբեջանական քայլերը, այդ թվում՝ Հայաստանին զինելու Ֆրանսիայի քաղաքականությունը, կողմերին կմղի սպառազինությունների մրցավազքի և տարածաշրջանում սադրանքներ կառաջացնեն
Իլհամ Ալիև. հակաադրբեջանական քայլերը, այդ թվում՝ Հայաստանին զինելու Ֆրանսիայի քաղաքականությունը, կողմերին կմղի սպառազինությունների մրցավազքի և տարածաշրջանում սադրանքներ կառաջացնեն

Քայլերը, որոնք հակաադրբեջանական էություն ունեն, այդ թվում՝ Հայաստանին զինելու Ֆրանսիայի քաղաքականությունը, կողմերին կմղի սպառազինությունների մրցավազքի և սադրանքներ կառաջացնեն տարածաշրջանում,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Ալիևն ասել է, որ, իր տեղեկություններով, եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանին ռազմական օգնությունը և համատեղ զորավարժությունները, Ադրբեջանի սահմանամերձ տարածքներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Հայաստանի զինումը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ Քննարկվել են նաև դրանք իրականացնել  Եվրամիության և ԱՄՆ բյուջեի հաշվին։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 5-ին նախատեսված ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան եռակողմ հանդիպման ոչ թափանցիկ նախապատրաստումը, դրա ոչ ներառական լինելը և այն չհետաձգելը, չնայած Ադրբեջանի արդարացի դիտողություններին, կհանգեցնեն նրան, որ  Հարավային Կովկասում կխոչընդոտվի խաղաղությունը և համագործակցությունը, ի հայտ կգան բաժանարար գծեր և, ի վերջո կառաջանա լարվածություն։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բեռլինում կայացած բանակցությունները ԱԳ նախարարների միջև օգտակար են եղել գործընթացի առաջընթացի առումով, և անհրաժեշտ է արագացնել բանակցությունները։

Իլհամ Ալիևը նաև ընդգծել է, որ միանգամայն անհիմն են այն մեղադրանքները, որոնք հնչում են Արևմուտքում, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։

Իր հերթին Էնթոնի Բլինկենն ասել է, որ տեղեկություն է ստացել ադրբեջանական կողմի մտահոգության մասին, որն առաջացրել է ապրիլի 5-ին նախատեսված ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումը, և նշել, որ կարևոր է խոսել այդ մասին նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ պարզաբանել հարցը։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ նշված հանդիպման օրակարգը վերաբերելու է Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրներին