Իլհամ Ալիև. Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կար, բայց դրա համար անհրաժեշտ էր վերացնել բոլոր տարածքային պահանջները
Իլհամ Ալիև. Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կար, բայց դրա համար անհրաժեշտ էր վերացնել բոլոր տարածքային պահանջները

Բանակցությունները տեղի են ունեցել 1992 թվականից մինչև 2020 թվականը, 28 տարվա անվերջ և, ինչպես տեսնում ենք, անօգուտ բանակցությունները հանգեցրել են զրոյական արդյունքի,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգիլանիում Ադրբեջանի քաղաքաշինության 2-րդ ազգային ֆորումում։

Ադրբեջանի նախագահի խոսքով, բանակցություններին մասնակցած երկրները կարող էին լուծում գտնել, եթե ցանկանային։

Ըստ Իլհամ Ալիեւի՝ Հայաստանը չի ենթարկվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին, քանի որ ցանկանում էր պահպանել ստատուս քվոն։

«Ժնևի կոնվենցիաների համաձայն՝ ապօրինի բնակավայրերը համարվում են հանցագործություն, սակայն միջազգային հանրությունը նրանց նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառել և հրապարակայնորեն չի մեղադրել։ Նրանք նույնիսկ ուղիղ կոչ չեն արել զորքը դուրս բերել մեր տարածքից։ Եվ, այնուամենայնիվ, ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու շանս կար, բայց դրա համար անհրաժեշտ էր վերացնել  բոլոր տարածքային պահանջները և խուսափել հակասական հայտարարություններից»,- ասել է Իլհամ Ալիևը։