Իլհամ Ալիև - Ֆրանսիայում որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը
Իլհամ Ալիև - Ֆրանսիայում որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը

Ֆրանսիայի որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են ավելի շատ հայ լինել, քան իրենք՝ հայերը, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևի խոսքով, հակաահաբեկչական գործողությունից հետո արևմտյան որոշ երկրներ անհիմն մեղադրանքներ են հնչեցրել Ադրբեջանի հասցեին, սակայն այդ մեղադրանքները հիմք չունեն, քանի որ Ադրբեջանը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել անջատողականների և օկուպանտների դեմ սեփական ինքնիշխան տարածքում։

Ըստ Ադրբեջանի նախագահի, որոշ արևմտյան երկրներ և ավանդաբար Ֆրանսիան չեն պատրաստվում հարմարվել այս իրավիճակին, թեև միջազգային հանրությունն արդեն տեսնում է, որ նույնիսկ Հայաստանը հարմարվել է այս իրավիճակին։

«Ֆրանսիայի որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են ավելի շատ հայ լինել, քան իրենք՝ հայերը, բայց նրանք նույնպես ստիպված կլինեն հարմարվել այս իրավիճակին»,- ասել է Իլհամ Ալիևը։