Իլհամ Ալիև. Ֆրանսիան և արևմտյան նման տերություններն ամեն ինչ արեցին, որ Ղարաբաղի օկուպացիան հավերժ դառնա
Իլհամ Ալիև. Ֆրանսիան և արևմտյան նման տերություններն ամեն ինչ արեցին, որ Ղարաբաղի օկուպացիան հավերժ դառնա

«Ֆրանսիան և նման արևմտյան երկրներն ամեն ինչ արեցին, որպեսզի Ղարաբաղի օկուպացիան հավերժ լինի»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջիբրիլի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանը խախտել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը և սկզբունքները, օկուպացրել է Ադրբեջանի հողերի մոտ 20 տոկոսը, իրականացրել էթնիկ զտումների քաղաքականություն, իրագործել Խոջայելի ցեղասպանությունը, ավերել Ադրբեջանի բոլոր քաղաքներն ու գյուղերը։

Ըստ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղված էր այդ դեպքերը կոծկելով՝ որոշ չափով արդարացնելով հայկական օկուպացիան և Ադրբեջանին մղելով դեպի նվաստացուցիչ խաղաղություն։

«Երբ մենք մեր արդար ձայնը բարձրացրինք միջազգային բոլոր հարթակներում, մեզ ասացին, որ ձեր խոսքերը չափազանց կոշտ են։ Այս կոշտ հռետորաբանությունը խաղաղությունը չի մոտեցնում, այն տանում է։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ֆրանսիան և նման արևմտյան երկրներն ամեն ինչ արեցին այս օկուպացիան շարունակելու համար»,- ասել է Իլհամ Ալիևը։