Իլհամ Ալիև. Բոլոր երկրների շահերից է բխում մեծացնել Բաքու-Թբիլիսի-Կարս ուղղությունը, վրացական նավահանգիստներն օգտագործել Կենտրոնական Ասիայից Եվրոպա բեռների համար

19:06, 24.10.2022

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև բեռնաշրջանառությունն աճել է 75 տոկոսով։

«Պետք է ասեմ, որ երկաթուղային տրանսպորտը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս, կարելի է օգտագործել հինգ միլիոն տոննա բեռնելու համար։ Եկող տարի մենք այս ուղղությամբ ավելի շատ կապիտալ ներդրումներ կանենք այս միջանցքում և ավելի շատ ֆինանսական միջոցներ կհատկացվեն։ Մենք պատրաստվում ենք օգտագործել այս երթուղին՝ Կասպից ծովով, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով բեռներ տեղափոխելու Եվրոպա, ինչպես նաև նոր ուղիներ մշակելու համար»,- ասել է Իլհամ Ալիևը։

Ինչպես նշել է Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ հայտարարության ժամանակ, բոլոր երկրների շահերից է բխում Բաքու-Թբիլիսի Կարս ուղղությունը մեծացնելը, վրացական նավահանգիստները Կենտրոնական Ասիայից Եվրոպա և հակառակը բեռների համար օգտագործելը։

«Դուք գիտեք, որ բոլոր երկրներին ձեռնտու է մեծացնել Բաքու-Թբիլիսի-Կարս ուղղությունը, օգտագործել Վրաստանի նավահանգիստները Կենտրոնական Ասիայից բեռները Եվրոպա տեղափոխելու համար և հակառակը։ Մենք հավատում ենք, որ հնարավորություն ունենք մեծացնելու այդ ներուժը։ Ստեղծվում է նոր իրականություն, և մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Պետք է ասեմ, որ Բաքվի միջազգային ծովային նավահանգիստն ու նրա ներուժը կաճի, և ավելի շատ ներդրումներ կարվեն։ Այս առումով մենք պետք է սերտորեն համագործակցենք Վրաստանի հետ տրանսպորտային ուղղությամբ, քանի որ դա պետք է լինի համախմբված, համատեղ ջանքեր։ Տրանսպորտային կարողությունները զարգացնելու համար մենք պետք է զարգացնենք հարաբերությունները մեր հարեւանների հետ, հակառակ դեպքում մենք չենք կարող վստահելի տարանցիկ երկիր լինել։ Ի դեմս Վրաստանի՝ մենք ունենք բարեկամ, հարեւան և գործընկեր երկիր։ Ընդհանրապես, հաշվի առնելով այն, որ էներգակիրների պահանջարկն աճում է, Վրաստանն ու Ադրբեջանը ներկայացված են նույն ճակատում, և մենք միասին աշխատելու ենք, որպեսզի մեր ազգային շահերը, մեր եղբայր ազգի շահերը կառուցվեն նման հարաբերությունների վրա, ստեղծել այնպիսի կարևոր հարաբերություններ, որոնք օգուտներ կբերեն աշխարհին: Մեր բարեկամությունը դրա հիմքում է՝ մեր ազգերի, մեր երկրների և մեր երկրների ղեկավարների աջակցությամբ։ Ես տեսնում եմ այս հնարավորությունը և շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի վարչապետին՝ ինձ այս գեղեցիկ վայր հրավիրելու համար։ Ես ցանկանում եմ հավերժ բարգավաճում մաղթել մեր բարեկամ և եղբայրական ազգին»,- ասել է Իլհամ Ալիևը։

Նմանատիպ