Իլհամ Ալիև. Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի ժամանակ մենք հանդիպեցինք մեծ ընդդիմության, հատկապես ԱՄՆ-ն դեմ էր դրան, և նրանք լուրջ ճնշում էին գործադրում Վրաստանի այն ժամանակվա կառավարիչների վրա
Իլհամ Ալիև. Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի ժամանակ մենք հանդիպեցինք մեծ ընդդիմության, հատկապես ԱՄՆ-ն դեմ էր դրան, և նրանք լուրջ ճնշում էին գործադրում Վրաստանի այն ժամանակվա կառավարիչների վրա

Մենք մեծ դիմադրության հանդիպեցինք Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրականացման ժամանակ։ Հիմա կարող եմ ձեզ ասել, որ ԱՄՆ-ն հատկապես դեմ էր դրան,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Բացի այդ, ըստ Ալիեւի, Վրաստանի այն ժամանակվա կառավարիչները ԱՄՆ-ի կողմից շատ լուրջ ճնշման տակ են եղել՝ չտալու իրենց համաձայնությունը։

«Մենք մեծ դիմադրության հանդիպեցինք Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրականացման ժամանակ: Այժմ ես կարող եմ պատմել ձեզ այդ մասին: Դրան հատկապես դեմ էր ԱՄՆ-ը, որի պատճառը հայամետ քաղաքականությունն էր, քանի որ կարծում էին, որ այս նախագիծը մի կողմ էր թողնում Հայաստանը։ Այդ իսկ պատճառով Վրաստանի այն ժամանակվա կառավարիչների նկատմամբ ամերիկյան պետության կողմից շատ լուրջ ճնշում է գործադրվել՝ թույլ չտալու նրանց համաձայնել դրան։ Մենք մի քանի տարի բանակցել ենք վրացական կողմի հետ և վերջապես կարողացել ենք համաձայնության գալ»,- ասել է Ալիևը։