Իլհամ Ալիև. Այսօրվա Ադրբեջանը, բառիս բուն իմաստով, աշխարհի ամենաուժեղ երկրների շարքում է, մեզ սպառնալիքներով կամ ամբարտավանությամբ վերաբերվելն անհնար է
Այսօրվա Ադրբեջանը, բառիս բուն իմաստով, աշխարհի ամենաուժեղ երկրների շարքում է,- տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ գլխավոր խնդիրը երկիրը որոշել է մի քանի ամիս առաջ, երբ ամբողջությամբ վերականգնեց իր ինքնիշխանությունը։
Ըստ Ալիևի՝ Ադրբեջանի անկախ պատմության ամենավճռորոշ պահը 2003 թվականն էր, երբ ադրբեջանական ժողովուրդը կատարեց ճիշտ ընտրություն, և եթե պատմությունն այլ ուղղությամբ գնար, անհնար է իմանալ, թե ինչպիսի դժբախտություն և ողբերգություն կարող էր լինել ստեղծվել են պետության համար։
Ալիևի խոսքով, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը ամեն ինչ գիտեր Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին և կարող էր ցանկացած պահի իրականացնել վերջին գործողությունը, ինչի մասին տեղյակ է պահել և՛ Հայաստանին, և՛ միջազգային խաղացողներին։
«Այդ իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ սա միայն Հայաստանի համար չէ, այն պետք է դաս լինի Հայաստանի թիկունքում կանգնածների համար, հնարավոր չէ մեզ վերաբերվել սպառնալիքներով կամ ամբարտավանությամբ»,- ասաց Իլհամ Ալիևը։