Իլհամ Ալիև - Աշխարհում կան բազմաթիվ ձախողված, կախյալ երկրներ, որոնք ցանկանում են միաժամանակ նստել երկու կամ ավելի աթոռների վրա, ծառայել մի քանի տիրոջ, որոնցից մեկը Հայաստանն է
Աշխարհում կան բազմաթիվ ձախողված, կախյալ երկրներ, որոնք ցանկանում են միաժամանակ նստել երկու կամ ավելի աթոռների վրա, ծառայել մի քանի տիրոջ, որոնցից մեկը Հայաստանն է,- այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար, ՄԱԿ-ի հատուկ ծրագրի (SPECA) գագաթնաժողովում ելույթ ունենալիս:
Ալիևի խոսքով՝ նման երկրները ցանկանում են դառնալ ավելի մեծ պետությունների առճակատման ասպարեզ։
«Նման երկրները բառիս բուն իմաստով անկախ անվանվել չի կարելի։ Նման երկրների քաղաքականությունը հիմնված չէ ժողովրդի կամքի վրա, նրանց ճակատագիրը դրսի հովանավորների ձեռքում է, իսկ SPECA անդամ երկրներն իսկապես անկախ երկրներ են, քանի որ վարում են անկախ արտաքին և ներքին քաղաքականություն»,- ասել է Իլհամ Ալիևը։