Իլհամ Ալիև. Արտաքին շրջանակները, չկարողանալով ընդունել Ադրբեջանի հաղթանակը, նոր ծրագրեր են պատրաստում երկրի դեմ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ արտաքին շրջանակները, որոնք չեն կարողանում ընդունել Ադրբեջանի հաղթանակը, նոր ծրագրեր են պատրաստում երկրի դեմ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Միլի Մեջլիսի յոթերորդ գումարման առաջին նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։
«Սա է հիմա ընթացող մեդիա արշավների, սեւ PR-ի ու զրպարտչական արշավների նպատակը։ Նրանք ցանկանում են օրակարգում պահել այս թեման՝ հույս ունենալով, որ եթե Ադրբեջանը երբևէ սայթաքի կամ թուլանա, նրանք կկարողանան կեղտոտ բաներ սկսել մեր դեմ»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը նշել է նաեւ, որ Հայաստանում ռեւանշիստական ուժերն ավելի են հզորանում։ Ըստ նրա՝ «դա վերաբերում է ոչ միայն մարգինալ քաղաքական տարրերին, այլեւ Հայաստանի գործող իշխանությանը»։
Ալիեւը նշել է, որ երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիրներից մեկը ռազմական հզորության բարձրացումն է։
«Չնայած Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ու հակաահաբեկչական գործողությունն ավարտվել են, աշխարհում առկա գործընթացները, նոր կոնֆլիկտային կենտրոնների ի հայտ գալն ու մեր շուրջ լարվածության աճը, ինչպես նաև Հայաստանում ռեւանշիստական միտումները մեզ ստիպում են մշտապես ուշադիր եղեք այս ոլորտի նկատմամբ»,- ասել է Ալիեւը։