Իլհամ Ալիև. ԱՄՆ-ի հետ հարաբերություններում եղել են վերելքների և վայրէջքների ժամանակաշրջաններ, ինչը մեր մեղավորությամբ չէր, նրանք փորձում էին միջամտել մեր քաղաքական կյանքին և ֆինանսավորել ընդդիմությանը

«ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններում եղել են որոշ վերելքներ և վայրէջքներ, որոնք մեր մեղքով չեն եղել: Նրանք փորձել են միջամտել մեր քաղաքական կյանքին, փորձել են ֆինանսավորել քաղաքական ընդդիմությանը»,- Շուշի գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին և ասել, որ երկրի հարաբերությունները հանրապետականների վարչակազմերի հետ հաջող են եղել և կենտրոնացած են արդյունքների վրա։

«Մենք շատ արդյունավետ համագործակցություն ունեցանք նախագահ Թրամփի օրոք։ Այն կառուցվել է փոխադարձ հարգանքի և փոխադարձ աջակցության վրա։ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները միշտ կայուն են եղել: Եղել են վերելքներ ու վայրէջքներ, որոնք մեր մեղքով չեն եղել։ Նրանք փորձել են միջամտել մեր քաղաքական կյանքին, փորձել են ֆինանսավորել քաղաքական ընդդիմությանը»,- ասել է Իլհամ Ալիևը։