Իլհամ Ալիև. Ադրբեջանն ու Հայաստանը արդեն հարմարվել են խաղաղ կյանքին, Ադրբեջանը կշարունակի իր ջանքերը խաղաղության օրակարգի առաջխաղացման համար

16:55, 02.10.2025

Ադրբեջանն ու Հայաստանը արդեն հարմարվել են խաղաղ կյանքին, Ադրբեջանը կշարունակի իր ջանքերը խաղաղության օրակարգի առաջխաղացման համար,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպման ժամանակ։

Իլհամ Ալիևի խոսքով՝ խաղաղության օրակարգի հետ կապված նվաճումները պատմական նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի համար։

Հանդիպման ժամանակ Անտոնիո Կոստան և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել են Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված հաջողությունների համար և հույս հայտնել, որ դա կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը։

Նրանք նաև նշել են, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացումը կարևոր առաջնահերթություն է Եվրամիության համար։

Նմանատիպ