Իլհամ Ալիև. Ադրբեջանի տարածքում հաջողությամբ գործում են Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների բոլոր հատվածները
Ադրբեջանի տարածքում հաջողությամբ գործում են Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների բոլոր հատվածները, BRICS-ի գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևի խոսքով, օգտագործելով աշխարհագրական դիրքը և ստեղծելով ժամանակակից ենթակառուցվածքներ, Ադրբեջանը դարձել է Եվրասիայի կարևոր տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկը։
Իլհամ Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը միջազգային հարաբերություններում բազմակողմանիության սկզբունքի ակտիվ ջատագովն է։
«Ադրբեջանը միջազգային հարաբերություններում բազմակողմանիության սկզբունքի ակտիվ ջատագովն է, ինչը 2020-2023 թվականներին Չմիավորման շարժման մեր նախագահության ժամանակ հստակ դրսևորվեց մեր կողմից։ Նրա նախագահության չորս տարիների ընթացքում Չմիավորման շարժումը մեծ քայլ կատարեց ինստիտուցիոնալ զարգացման գործում և զգալիորեն ամրապնդեց իր տեղը միջազգային հարաբերությունների համակարգում։ Հաջորդ ամիս Բաքվում կկայանա կլիմայական ամենախոշոր միջազգային համաժողովը՝ COP29: Շուրջ 200 երկրների միաձայն որոշումը՝ ընդունելու COP29-ը Ադրբեջանում, հստակ վկայում է մեր քաղաքականության նկատմամբ նրանց հարգանքի և աջակցության մասին։ Մենք արդեն նպաստում ենք գլոբալ հարավի և գլոբալ հյուսիսի միջև կլիմայական համագործակցությանը, և մենք կփորձենք ընդհանուր փոխըմբռնման հասնել կլիմայի փոփոխության վերաբերյալ: Նաեւ՝ գլոբալ անվտանգության, միջազգային իրավունքի գերակայության, միմյանց գործերին չմիջամտելու, փոխադարձ հարգանքի հարցերի շուրջ»,- ասել է Իլհամ Ալիեւը։