Իլհամ Ալիև. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միացյալ Թագավորության եվրոպական հարցերով պետնախարար Լեո Դոչերթիի հետ հանդիպման ժամանակ։
Ադրբեջանի նախագահի խոսքով, Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, երկիրը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության, խաղաղության պայմանագրի ստորագրման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։
Ալիեւը նշել է, որ հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում Ադրբեջանը լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունը։
Իր հերթին Լեո Դոչերտին ընդգծել է, որ Ադրբեջանը ոչ միայն Եվրոպայի կարևոր էներգետիկ մատակարարն է, այլև Հարավային Կովկասի կարևոր երկիր, և առանց Ադրբեջանի Եվրոպայում խաղաղություն և անվտանգություն չէր լինի։