Իլհամ Ալիև. Ադրբեջանի անդամակցությունը Եվրամիությանը, հավանաբար, անհնարին սցենար է

14:30, 29.04.2022

Ադրբեջանի անդամակցությունը Եվրամիությանը, հավանաբար, անհնարին սցենար է,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում օտարերկրյա վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ովքեր մասնակցել են Շուշայում «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովին։

«Ես գիտեմ, որ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մյուս անդամները ցանկանում են անդամակցել, բայց մենք պետք է հասկանանք, որ սա երկար գործընթաց է։ Շատ, շատ երկար գործընթաց։ Ադրբեջանի դեպքում դա, հավանաբար, անհնարին սցենար է»,- ասել է Ալիեւը։

Նմանատիպ