Իլհամ Ալիև. Ադրբեջանցի և վրացի ժողովուրդների հարաբերությունը հիմնված են բարեկամության դարավոր պատմության վրա, ինչը լավ հիմք է հարաբերությունների զարգացման համար
Իլհամ Ալիև. Ադրբեջանցի և վրացի ժողովուրդների հարաբերությունը հիմնված են բարեկամության դարավոր պատմության վրա, ինչը լավ հիմք է հարաբերությունների զարգացման համար

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը:

«Ադրբեջանցի և վրացի ժողովուրդների հարաբերությունները հիմնված են բարիդրացիության և բարեկամության դարավոր պատմության վրա: Սա շատ լավ հիմք է մեր ներկայիս հարաբերությունների զարգացման համար, ինչը մեծ դինամիկա է ցույց տալիս և ընդգրկում շատ ոլորտներ», – գրել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահն այսօր «Զագուլբայի» պալատում հյուրընկալել է Վրաստանի վարչապետին: Իրակլի Ղարիբաշվիլին և Իլհամ Ալիևը խոսել են երկու երկրների ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային նշանակության համատեղ իրականացված նախագծերի մասին: