Իլհամ Ալիև. 21-րդ դարում մենք չենք կարող թույլ տալ, որ եվրոպական որոշ խոշոր երկրներ այլ երկրներին վերաբերվեն որպես գաղութների
Իլհամ Ալիև. 21-րդ դարում մենք չենք կարող թույլ տալ, որ եվրոպական որոշ խոշոր երկրներ այլ երկրներին վերաբերվեն որպես գաղութների

 

«21-րդ դարում մենք չենք կարող թույլ տալ, որ եվրոպական որոշ խոշոր երկրներ այլ երկրներին վերաբերվեն որպես գաղութների»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով, երբ Ադրբեջանը միջազգային մակարդակով բարձրացրել է խնդիրը, դա ուղղված չի եղել որևէ երկրի դեմ, այլ արդարության ու միջազգային իրավունքի պաշտպանությանը։

«Աշխարհը չպետք է աչք փակի նեոգաղութատիրության նողկալի պրակտիկայի վրա։ Սա հանգեցնում է բռնի ձուլման, ինչպես դա տեղի է ունենում, օրինակ, ավելի քան մեկ տասնյակ ֆրանսիական անդրծովյան տարածքներում։ Սա անընդունելի է և պետք է վերջ դրվի»,- ասել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ երկրի կառավարությունը վճռականորեն աջակցում է բազմակողմանիությանը։