Իլհամ Ալիև. 1918 թվականին ձեռք բերված անկախությունը տևեց ընդամենը երկու տարի, այնուհետև մենք չկարողացանք պահպանել այն, այն խլվեց մեզանից
Իլհամ Ալիև. 1918 թվականին ձեռք բերված անկախությունը տևեց ընդամենը երկու տարի, այնուհետև մենք չկարողացանք պահպանել այն, այն խլվեց մեզանից

1918 թվականին ձեռք բերված անկախությունը տևեց ընդամենը երկու տարի, այնուհետև մենք չկարողացանք պահպանել այն, այն խլեցին մեզանից,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշի կատարած այցի ժամանակ։

Ըստ Ադրբեջանի նախագահի, երկրի փառահեղ հաղթանակից հետո, մայիսի 28-ին՝ Անկախության օրը, այն նշվում է ազատագրված հողերում, և սա արդեն ավանդույթ է դարձել։

«Ես կարծում եմ, որ սա ամենաճիշտ ընտրությունն է։ Այս Անկախության օրը մեզ համար շատ թանկ է։ 2020 և 2023 թվականները մեր փառահեղ հաղթանակներն են, և մենք հավերժ կհպարտանանք այս հաղթանակով։ Այսօր ադրբեջանական հողի յուրաքանչյուր թիզը մեր վերահսկողության տակ է։ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնվել են։ Ձեռք բերված խաղաղությունը հաստատվել է մեր պայմաններով։ Այժմ աշխարհում կա մոտ 200 անկախ երկիր, սակայն չի կարելի ասել, որ դրանցից յուրաքանչյուրը իսկապես անկախ է։ Մենք, բառի իսկական իմաստով, անկախ պետություն ենք, քանի որ մենք ենք որոշում մեր ճակատագիրը, մենք մեր քաղաքականությունը վարում ենք ժողովրդի, պետության համար և ազգային շահերի պաշտպանության հիման վրա՝ առանց որևէ մեկին նայելու», – նշել է Իլհամ Ալիևը։