«IDS Բորժոմ»-ի ընկերության հաշիվները սառեցված են, ինչի պատճառով մենք ունենք սահմանափակ ֆինանսական միջոցներ, առաջին հերթին տրվում է այն աշխատակիցների վարձատրությունը, ովքեր այս փուլում ներգրավված են արտադրական գործընթացում
Ընկերության հաշիվները սառեցված են, ինչի պատճառով մենք ունենք սահմանափակ ֆինանսական միջոցներ, ուստի առաջին հերթին վճարվում են այն աշխատակիցները, ովքեր այս փուլում ներգրավված են արտադրական գործընթացում,- այս մասին նշված է «IDS Բորժոմ»-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Ինչպես արդեն հայտնել ենք, այս փուլում Բորժոմիի N1 և N2 շշալցման գործարաններն աշխատում են նվազագույն ծանրաբեռնվածությամբ՝ միայն վրացական շուկայի համար։ Ինչպես գիտեք, իրավիճակը արտահանման շուկաների մեծ մասում (80%) անհասկանալի է։
Ընդգծենք, որ ընկերությունը նոր կադրեր չի ընդունել։ Ինչ վերաբերում է աշխատավարձերի ուշացումներին, ապա, ինչպես գիտեք, ընկերության հաշիվները սառեցված են, ինչի պատճառով մենք ֆինանսական սահմանափակ հնարավորություններ ունենք, ուստի առաջին հերթին վարձատրվում են այն աշխատակիցները, ովքեր ներգրավված են արտադրական գործընթացում»,- ասված է «IDS Բորժոմ»-ի կողմից տարածած հաղորդագրության մեջ:
«IDS Բորժոմ»-ի աշխատակիցները սկսել են N1 և N2 գործարանների լայնածավալ պիկետավորումը։ Գործարանների մուտքերն ամբողջությամբ արգելափակված են։