«IDS Բորժոմ»-ի աշխատակիցները սկսել են պիկետավորել N1 և N2 գործարանները
«IDS Բորժոմ»-ի աշխատակիցները սկսել են N1 և N2 գործարանների լայնածավալ պիկետավորումը։ Աշխատակիցները ամբողջությամբ արգելափակել են մուտքերը:
Այս առնչությամբ գործադուլ անող աշխատակիցները հայտարարություն են տարածել։
«IDS Բորժոմի Վրաստան»-ի վարչակազմը սադրանքի և աշխատակիցների միջև առերեսման նպատակով, Վրաստանի մարզերից, ինչպես նաև Ռուսաստանից և Ուկրաինայից աշխատողներին, եռակի անգամ ավելի աշխատավարձ են խոստանում, դրանով կազմակերպում է «Բորժոմի» գործարանի աշխատակիցների փոխարինումը: Ընկերությունը պատրաստ է ավելի շատ աշխատավարձ վճարել մյուս աշխատակիցներին և պատժել սեփական աշխատակիցներին, այլ ոչ թե փոխհատուցել երկու ամսվա աշխատավարձը։
Եթնելով վերոնշալից, գործադուլավորների որոշմամբ, մինչև աշխատավարձերի վճարումը, 50 ապօրինի աշխատանքից ազատվածներ, մինչ ժամկետային պայմանագրերով աշխատողներին հին պայմանագրերի վերադարձը, ստաժորների և այլ կարևոր հարցերի լուծումը5 կիրականացվի բոլոր մուտքերի խաղաղ պիկետավորում:
«IDS Բորժոմ»-ի այս որոշումը ծառայում է արհեստական էսկալացիային, և մենք զարգացումների ողջ պատասխանատվությունը դնում ենք ինչպես ընկերության, այնպես էլ Վրաստանի կառավարության վրա, քանի որ կառավարությունը ոչինչ չի արել իրավիճակը դեէսկալացնելու համար», – ասվում է հայտարարության մեջ։